ՀՀ ԶՈւ աշխատանքային խումբը մայիսի 23-ից 27-ը կմասնակցի Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին և «Մարտական ընկերակցություն-2017» զորավարժության անցկացման վայրի տեղազննման աշխատանքներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
«Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությունն անցկացվելու է ընթացիկ տարվա սեպտեմբերին Ռուսաստանի «Աշուլուկ» զորավարժարանում (Կասպից ծովի հյուսիսում):
Դրան մասնակցելու են ստորաբաժանումներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Ղրղզստանից և Տաջիկստանից: