Սաուդյան Արաբիան ցանկանում է զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը

Սաուդյան Արաբիան ստեղծել է ռազմաարդյունաբերական ընկերությունների նոր միավորում՝ «Սաուդյան Արաբիայի ռազմարդյունաբերություն» անվանումով, որը 2030 թ. հեռանկարներով պետք է 3,7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում ունենա թագավորություն ՀՆԱ-ում: 

Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունը:

Սաուդյան Արաբիայի արտադրության Saqr 1 անօդաչու սարքը

Սաուդյան Արաբիայի արտադրության Saqr 1 անօդաչու սարքը

Ընկերությունը ստեղծվել է երկրի պետական «Հանրային ներդրումների հիմնադրամի» ծրագրով: Հիմնադրամի միջոցներից շուրջ 170 մլն դոլար պետք է ուղղվի հետազոտական աշխատանքներին: Նշվում է, որ ընկերության ստեղծմամբ կլուծվի նաև աշխատատեղերի խնդիր՝ ավելացնելով դրանք շուրջ 40.000-ով:

Ընկերությունը գործելու է հիմնական 4 ուղղություններով.

  • Ռազմաօդային համակարգեր. ներառում է ռազմաօդային ուժերի տեխնիկայի վերանորգում, ԱԹՍ-ների վերանորոգում և արտադրություն:
  • Ցամաքային համակարգեր. ներառում է զինտեխնիկայի վերանորոգում և արտադրություն:
  • Զենքեր և հրթիռներ, ներառում է նաև ռազմամթերքի արտադրություն:
  • Ռազմական էլեկտրոնիկա. ներառում է ռադարների, սենսորների, կապի միջոցների և ՌԷՊ համակարգերի արտադրություն:

Նշվում է, որ ծրագիրը նպատակ ունի նաև թևթևացնել նավթի եկամուտներից Սաուդյան Արաբիայի կախվածությունը և զարգացնել տեղական արտադրությունը:

Սաուդյան Արաբիան արդեն հայտարարել է սեփական Saqr-1 մարտավարական, հարվածային ԱԹՍ-ների պատրաստման մասին:

Նշենք, տեղական արտադրանքը զարգացնելուն զուգահեռ, մայիսի 20-ին Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ ստորագրել է սպառազինության ներկրման խոշոր գործարք՝ 110 մլրդ դոլար արժողությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *