ԱՄՆ-ն կարող է դադարեցնել ռազմական օգնության անհատույց տրամադրումն Ուկրաինային

ԱՄՆ կառավարությունը կներկայացնի 2018 թվականի պետական բյուջեի նախագիծ, որում առաջարկվում է կրճատել կամ վերացնել մի շարք երկրներին՝ այդ թվում նաև Ուկրաինային տրամադրվող անհատույց ռազմական օգնությունը։ Այս մասին տեղեկացնում  է ամերիկյան The Wall Street Journal թերթի կայքը։

ԱՄՆ-ի՝ Ուկրաինային մատակարարած 100 միավոր HMMWV տեսակի զրահամեքենաները

ԱՄՆ-ի՝ Ուկրաինային մատակարարած 100 միավոր HMMWV տեսակի զրահամեքենաները

Ուկրաինայից բացի, ծրագրի չեղարկումը կանդրադառնա նաև Վիետնամի, Կոլումբիայի, Լիբանանի, Պակիստանի, Թունիսի, Ֆիլիպինների վրա։ Սպառազինություն ձեռք բերելու համար այդ երկրներին կտրամադրվեն վարկեր։

Նշված փոփոխությունները չեն վերաբերելու Իսրայելին, Հորդանանին, Եգիպտոսին, որոնց ԱՄՆ-ն հատկացնում է համապատասխանաբար $3,1  մլրդ,  $350մլն և $1,3  մլրդ դոլարի օգնություն։ Պակիստանին տրամադրվող օգնությունն էլ $265 մլն դոլարից կկրճատվի մինչև $100մլն։ Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Առաջարկը դեռ պետք է հաստատվի ԱՄՆ օրենսդիրների կողմից։

Նշենք, որ ԱՄՆ-ն Ուկրաինային օժանդակում է ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերովռադիոտեղորոշման կայաններով ու  զրահամեքենաներով, ինչպես նաև ուկրաինական ազգային գրավրդիայի համար անցկացվող մարզումներով ու զորավարժություններով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *