Իրանի բանակը համալրվել է վերանորոգված ուղղաթիռներով

Իրանի բանակի ցամաքային զորքերի  ավիացիան համալրվել է 3 միավոր վերանորոգված  Boeing CH-47 Chinook,  5 միավոր Bell-214,  1 միավոր Bell-206, 1 միավոր Bell-205, 2 միավոր Bell-AH-1 Cobra դասի ուղղաթիռներով։ Այս մասին մայիսի 22-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Մինչ նորոգումը ուղղաթիռները չեն շահագործվել 5-7 տարի։

Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի ավիացիայի «Bell-206» ուղղաթիռը

Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի ավիացիայի «Bell-206» ուղղաթիռը

2016 թվականի տվյալներով՝ Իրանի զինված ուժերում առկա է 20 միավոր  Boeing CH-47 Chinook,   10 միավոր Bell-206, 50 միավոր Bell-214 , 68 միավոր Bell-205A , 50 միավոր Bell-AH-1 Cobra ուղղաթիռներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը ներկայացրել էր տեղական արտադրության «Սաբա-248» ուղղաթիռը, որը կարող է օգտագործվել հետախուզական, որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման համար։

Իսկ մինչ այդ բանակի ռազմածովային ուժերը համալրվել էին  3 միավոր վերանորոգված  Sikorsky SH-3 ուղղաթիռներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *