ՊԲ տանկային բրիգադը մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցակցրել

Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն է անցկացրել ՊԲ առանձին տանկային բրիգադը: Վարժանքների ընթացքին հետևել են ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Այս մասին հայտնի է դարձել «Գոյամարտ» հաղորդաշարի մայիսի 20-ի թողարկումից:

ՊԲ տանկային բրիգադը մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցկացրել

ՊԲ տանկային բրիգադը մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցկացրել

Զորավարժության ընթացքում պաշտպանության բանակը անցել է նշված բնագծում պաշտպանության, ապա հակագրոհի: Սահմանված խնդիրները իրականացվել են նշված ժամկետներում:  Այս մասին հայտնել է զորամասի շտաբի պետը:

Վարժանքներն անցկացվել են մայիսի 10-ից 17-ը ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչի ղեկավարությամբ իրականացվող ստուգումների շրջանակում:

Տեսչական հանձնաժողովները իրականացրել են ստուգումներ զորամասերի մարտական պատրաստության և զորքերի կենսագործունեության տարբեր ոլորտներում: Ուշադրության կենտրոնում եղել են հիմնականում մարտական խնդիրների կատարման հետ կապված ոլորտներ, հրամանատարական պատրաստության, թիկունքային ապահովման և զորքերի ծառայության հարցեր:

Զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, իրականացվել են շտաբային մարզումներ, որոնց շրջանակում ժամկետային զինծառայողները, զորամասերի սպայակազմը և ղեկավար մարմինները իրականացրել են սեփական մարտական խնդիրներից բխող գործընթացներ:

Տեսչական ստուգումները ՊԲ զորամասերում շարունակվում են:

ՊԲ տանկային բրիգադը մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցկացրել

ՊԲ տանկային բրիգադը մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցկացրել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *