Ռուսաստանը կհրաժարվի հին սպառազինության արդիականացումից

Ռուսաստանը 2018-2025 թթ. սպառազինման պետական ծրագրով հրաժարվում է հին սպառազինության արդիականացումից։  Այս մասին հայտարարել է ՌԴ ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։Մայիսի 20-ին փոխանցում է  ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Ըստ Ռոգոզինի՝ սպառազինության հին նմուշների  արդիականացումը նույնքան բնական է, որքան նորի ստեղծումը։ Սակայն արդիականացումը չպետք է գերազանցի 3-4 անգամը, հակառակ դեպքում այն կանգնեցնում է սպառազինության նոր ծրագրի ստեղծումը։

Ըստ այդմ՝ սպառազինության նոր ծրագրում Ռուսաստանը հրաժարվել է հին սպառազինության արդիականացումից։ Ծրագրում առավելություն կտրվի ինտելեկտուալ, կապի, հետախուզության համակարգերի ստեղծմանը։

Ծրագրում առաջնային կարևորություն է տրվում նաև ռազմատիեզերական պաշտպանության միջոցների, ռազմավարական միջուկային ուժերի, կառավարման համակարգերի,  ՌԷՊ միջոցների, անօդաչու թռչող սարքերի, տրանսպորտային ավիացիայի, գերճշգրիտ զենքերի, դրանց դեմ պայքարի, զինծառայողների անհատական պաշտպանության համակարգերի զարգացմանը։

Ավելի վաղ իր ելույթներից մեկում Դմիտրի Ռոգոզինը  շեշտել էր  սպառազինության ինտելեկտուալ համակարգերի կարևորությունը.

«Սիրիայում ունեցած փորձը ցույց է տալիս, որ խորհրդային ժամանակների արտադրանքները, որոնց վրա հենված է ռուսական սպառինությունը, արդեն արդիական չեն. ապագան ԱԹՍ-ներինն ու ռոբոտային տեխնոլոգիաններինն է»:

Ռուսաստանյան արտադրության «Фёдор» ռոբոտ-փրկարարը

Ռուսաստանյան արտադրության «Фёдор» ռոբոտ-փրկարարը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *