ՊԲ առաջնագծում տեղադրված տեսադիտարկվող համակարգերն արձանագրել են, որ ժամը 12:15-12:19-ի և 13:32-13:36-ի սահմաններում շփման գծի Սեյսուլան-Յարըմջա հատվածում հակառակորդը, նախնական տվյալներով, 60 միլիմետրանոց ականանետերով կրակել է իր իսկ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նշված հատվածներում տեղի են ունեցել պայթյուններ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը (տեսանյութը ստորև):
ՊԲ-ն սրա պատճառները դիտարկում է երեք հնարավոր տարբերակով
- հակառակորդի ճամբարում անձնակազմը չի տիրապետում իր մասնագիտական պարտականություններին,
- բացակայում է ուղղահայաց կառավարումը և ցանկացած հրամանատար առաջնագծում իրեն թույլ է տալիս գործողություն իրականացնելու որոշում ընդունել,
- Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար:
Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում հայկական կողմը որևէ գործողություն չի իրականացրել՝ առավել ևս խոշոր տրամաչափի զինատեսակներով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանել այս միջադեպը: