Ռուսաստանը ոչնչացրել է ԽՍՀՄ կուտակած քիմիական զենքի պաշարների 98 տոկոսը։ Պաշարները ոչնչացվել են դրանց պահման 7 օբյեկտներից 6-ում։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։
Մարտական թունավոր նյութերի պաշարների ոչնչացման աշխատանքները այժմ շարունակվում են միայն «Կիզներ» օբյեկտում։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա վերջում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քիմիական զենքի պաշարների ոչնչացման համար Ռուսաստանը ծախսել է ավելի քան 330 մլրդ ռուբլի (5,77 մլրդ ԱՄՆ դոլար)։
Ռուսաստանը խորհրդային քիմիական զենքի պաշարների ոչնչացումը սկսել է 1998 թվականից։