ԱՄՆ-ն հարվածել է Սիրիայի կառավարամետ ուժերի շարասյանը

Մայիսի 18-ին Սիրիայի տարածքում ռազմական գործողություններին ներգրավված ամերիկյան օդուժը ավիահարվածներ է հասցրել, իրենց պնդմամբ, Սիրիայի կառավարամետ խմբավորման շարասյանը: Նշվում է, որ խմբավորման անդամները «սպառնացել են ԱՄՆ դաշնակից ուժերին»:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ փոխանցելով ԱՄՆ պաշտոնյայից ստացած տեղեկությունը:

Ամերիկյան պաշտոնյան նշել է, որ իրենք Սիրիական իշխանությունների համար կռվող և Իրանի աջակցությունը վայելող շիայական կամավորական խմբավորմանը (ամենայն հավանականությամբ՝ «Հիզբալլահ» շիայական խմաբվորմանը՝ խմբագիր) հարվածել են այն բանից հետո, երբ նրանք, չնայած զգուշացումներին, շարունակել են առաջխաղացումը ԱՄՆ աջակցությունը վայելող ուժերի ուղղությամբ:

Միջադեպը գրանցվել է Սիրիայի հարավում: Բացի այդ նաև տեղեկություններ կան, որ շարասյունը կազմված է եղել նաև Սիրիայի կառավարական ուժերից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ ամերիկյան օդուժը հարվածել է նաև Դեր Զորում ապրող խաղաղ բնակչությանը: Սակայն ամերիկյան կողմը հերքել էր այդ տեղեկությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *