Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջոնաթան Կոենը հայտարարել է, որ իրենց հարաբերությունները Սիրիայի քրդերի «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հետ «ժամանակավոր են» և «մարտավարական»:
Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ իրենք «YPG-ին որևէ բան չեն խոստացել»: ԱՄՆ-ն այդ գործարքին գնացել է՝ ելնելով Սիրիայում տիրող իրավիճակից:
Համաձայն Կոենի հայտարարության՝ Սիրիայի քրդական ուժերը ևս իրենց նախաձեռնությամբ են համագործակցություն սկսել, քանի որ մոտիվացված են «Իսլամական պետությունից» Ռաքքան գրավելու հարցում:
Սակայն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ իրենք շարունակելու են ԻՊ դեմ պայքարը, ըստ այդմ՝ նաև քրդերի դեմ համագործակցությունը, մինչև «լիակատար հաղթանակ»:
Հավելենք, որ մայիսի 16-ին Թուրքիայի Նախագահը Վաշինգթոնում հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Կողմերը համաձայնության չէին հասել քրդական կառույցի հարցում: ԱՄՆ-ն պնդում է, որ քրդերը միակ ցամաքային ուժն են, որ կարող են հնարավորինս մոտ ժամանկում ազատագերլ Ռաքքան: Իսկ Թուրքիան քրդական ուժերին դիտարկում է «ահաբեկչական» և հայտարարում, որ եթե քրդերն են գրոհում Ռաքքան, ապա Թուրքիան չի օգնի: