Ռուսաստանում որոշել են մշակել «Տիգր» զրահամեքենայի նոր տարբերակ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միջոցներ է հատկացրել «Տիգր» զրահամեքենայի նոր տարբերակի ստեղծման փորձակոնստրուկտորական աշխատանքների համար:

Մեքենայի նոր տարբերակի առաջին օրինակը նախատեսվում է թողարկել 2018-ին: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալության հետ հարցազրույցում մայիսի 16-ին հայտարարել է մեքենաներն արտադրող «ՎՊԿ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կրասովիցկին:

ՀՀ ԶՈւ «Տիգր» զրահամեքենան՝ 2011 թ. Երևանի զոհահանդեսի ժամանակ

ՀՀ ԶՈւ «Տիգր» զրահամեքենան՝ 2011 թ. Երևանի զոհահանդեսի ժամանակ

Կրասովիցկին հայտնել է, որ զրահամեքենայի նոր տարբերակը ունենալու է V տիպի հատակ և ավելացված բեռնատարողություն, իսկ անձնակազմի և դեսանտի տեղակայումը կլինի ավելի հարմար: Մեքենան կստանա նաև ընդհանուր տեխնիկական պահանջների երկրորդ և երրորդ, հեռանկարում՝ չորրորդ դասի պաշտպանություն:

Դեռևս 2016-ի հուլիսին «ՎՊԿ» ընկերության ներկայացուցիչը հայտնել էր, որ նախատեսվում է մեքենան դարձնել դեսանտավորվող, դեսանտավորման փորձարկումներն ընթացքում էին:

2017-ի փետրվարին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 միլիոն դոլարի պայմանագրով ձեռքբերվելիք սպառազինության ցուցակի մեջ առկա են նաև «Տիգր» զրահամեքենաներ:

Նշենք, որ Հայաստանի զինված ուժերում և ոստիկանության զորքերում ներկայում էլ կան «Տիգր» զրահամեքենաներ: Զինված ուժերի կազմում առկա մեքենաները ցուցադրվել են 2011 թվականի Երևանի ԶՈւ զորահանդեսին:

ՀՀ ոստիկանության զորքերի «Տիգր» զրահամեքենան Մեծամորի ատոմակայանում զորավարժության ընթացքում

ՀՀ ոստիկանության զորքերի «Տիգր» զրահամեքենան Մեծամորի ատոմակայանում զորավարժության ընթացքում

Զրահամեքենան արտադրվում է 2005 թվականից, նախատեսված է ճանապարհներով և դրանցից դուրս մարդկանց և բեռների փոխադրման համար: Հաշվարկված է 4 մարդու և մինչև 1500 կգ բեռի փոխադրման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *