Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը աշխատանքային այցի շրջանակերում ստուգում է ստորաբաժանումների և զորամիավորումների պատրաստության աստիճանը ամառային ուսումնական փուլին։
Այս մասին մայիսի 16-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։
Դվորնիկովը ստուգում է զորանոցները, ճաշարանը, մարտական տեխնիկայի պահեստը և շտաբը։
Ավելի վաղ Դվորնիկովը այցելել էր Հայաստան։ Այցի ընթացքում հանդիպել էր ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին:
Ալեքսանդր Դվորնիկովը եղել էր նաև Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում և «Էրեբունի» ավիաբազայում, որտեղ տեղակայված է ՌԴ ԶՈւ ավիախումբը:
Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները: