Հակառակորդը կիրառել է Spike տեսակի հրթիռ. ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել

Մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է Spike տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Ադրբեջանական զինուժի կրակոցները մայիսի 15 լույս 16-ի գիշերը

Ադրբեջանական զինուժի կրակոցները մայիսի 15 լույս 16-ի գիշերը

Նույն ժամանակահատվածում Արցախի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է նաև 60 մմ ականանետ (3 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (9 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *