ՀՀ ԶՈւ պատվիրակները Ռուսաստանում մասնակցում են համատեղ զորավարժության նախապատրաստմանը

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մայիսի 15-16-ին Դոնի Ռոստովում մասնակցում են ընթացիկ տարում Ռուսաստանում և Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում (արխիվ)

Բանակցություններն անցկացվում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն:

Օրեր առաջ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական ստորաբաժանումների օպերատիվ ծավալման շրջանների ուսումնասիրման օպերատիվ դաշտային երթին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել ՀԱՊԿ պետությունների ԶՈւ ներկայացուցիչները:

2017 թվականին մասամբ նաև Հայաստանի տարածքում է անցկացվելու ՀԱՊԿ հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2017» պայմանական անվանումով օպերատիվ ռազմավարական զորավարժությունը:

Զորավարժությունն իր մեջ ներառում է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ «Փոխգործակցություն» համատեղ զորավարժությունը, խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն» և հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» մարտավարամասնագիտական զորավարժությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *