ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը մայիսի 16-ին Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի մարտական պատրաստության և դաշտային ուսուցման համակարգող կոմիտեի անդրանիկ նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Աշխատանքային խումբը կմասնակցի նաև մայիսի 17-ին կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների նախապատրաստման պլանավորման համաժողովին և մայիսի 18-ից 20-ը` Մոսկվայում և Տյումենում անցկացվելիք միջոցառումների վայրերի տեղազննությանը:
Նշենք, որ Հայաստանը «Միջազգային բանակային խաղերին» մասնակցում է այդ մրցաշարի հիմնադրումից սկսած: Հայկական անձնակազմերը մասնակցել են տանկային և ՀՄՄ անձնակազմերի, ինչպես նաև դիպուկահարների մրցույթներին: