Մայիսի 15-ին Վրաստանի Օրփոլո զորավարժարանում անցկացվել են Վրաստանի ԶՈւ արևմտյան հրամանատարության հրետանային 2-րդ բրիգադի վարժանքներ, որոնց ընթացքում 18 միավոր 122 մմ RM-70 համազարկային կրակի ռեակտիվ կայանի մասնակցությամբ անցկացվել է մարտական հրաձգություն: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Զորավարժության նպատակն էր բարելավել անձնակազմի կրակի կառավարման, կապի և ղեկավարման հմտությունները: Մշակվել են նաև հրետանային-հետախուզական խմբերի հետ համատեղ գործողություններ:
Վարժանքները տևել են երկու շաբաթ: Մարտական հրաձգությունն անցկացվել է ավարտական փուլում: