ՌԴ բանակը սպառազինված է 2000 միավոր ԱԹՍ-ներով

Ռուսաստանի բանակում ստեղծվել է անօդաչու ավիացիայի 36 ստորաբաժանում, որոնք սպառազինված են շուրջ 2000 միավոր անօդաչու թռչող սարքերով։

Այս մասին ռուսաստանյան «Красная звезда» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը։

Ռուսաստանյան արտադրության «Տախիոն» հետախուզական ԱԹՍ

Ռուսաստանյան արտադրության «Տախիոն» հետախուզական ԱԹՍ

Պոպովը նշել է, որ Անվտանգության խորհրդի ընդունած որոշմամբ՝ առաջնային նշանակություն է տրվում նաև հրթիռային ուժերի զարգացմանը։ Այդ շրջանականերում իրականացվում է նաև Տու-160, Տու-95ՄՍ հրթիռակիրների արդիականացում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերում նախատեսում են ստեղծել բացառապես ԱԹՍ-ներով սպառազինված գնդեր: Դրանք կօգտագործվեն ոչ միայն զուտ ռազմական նպատակներով (հետախուզություն, հրետանու կրակի կառավարում), այլև ներգրավել ծովային սահմանի մշտադիտարկման, փրկարարարական և այլ աշխատանքներում:

Նախատեսվում է ստեղծել նման 3 զորամաս, որոնցից մեկը տեղակայվելու է Ղրիմում: Զորամասերը սպառազինվելու են «Օրլան-10» և «Ֆորպոստ» անօդաչուներով (որոնցով զինված է նաև ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան):

Ավելի վաղ  ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Յուրի Բորիսովը հայտարարել էր, որ Ռուսաստանը այլևս հետ չի մնում այլ երկրներից ԱԹՍ-ների արտադրման և տեղայնացման հարցում: Ռուսաստանյան բանակը իր սպառազինությունում արդեն ունի գրեթե բոլոր տիպի ԱԹՍ-ներ՝ մարտավարականից մինչև ռազմավարական կարգի, հետախուզական, հարվածային, ինքնաթիռային և ուղղաթիռային տիպի ԱԹՍ-ներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *