Մայիսի 9-12-ին Ստամբուլում անցկացված IDEF ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում թուրքական «Հավելսան» ընկերությունը ներկայացրել է թուրք-իտալական համատեղ արտադրության Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռների համար նախագծված վարժասարքը։
HAVELSAN tarafından geliştirilen ATAK’ın milli simülatörü ATAKSİM de #idef17‘de. pic.twitter.com/1GPIzpdeKT
— SSM (@SavunmaSanayii) 9 мая 2017 г.
Թուրքական ընկերությունը վարժասարքը նախագծել և նախատիպն արտադրել է Թուրքիայի զինուժի պատվերով՝ հետագայում այն Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերին հանձնելու համար։
Վարխասարքի նախագծման աշխատանքները մեկնարկել են 2014 թ․։ Թուրքական զինուժին նախատեսվում է հանձնել այս տարի՝ 2017 թ․։ Համաձայնագրով թուրքական զինուժին պետք է փոխանցվի․
- 1 միավոր ամբողջական գործողության վարժասարք,
- 1 միավոր մասնակի գործողության վարժասարք,
- 1 միավոր ուղղաթիռի և զենքի ղեկավարման վարժասարք,
- 1 միավոր իսնտրուկտաժի վարժասարք,
- 1 միավոր ահամակարգչային ծրագրի ուսուցանման վարժասարք,
- 1 միավոր վրտուալ հսկողության սարք,
տեխնիկական օժանդակման համակարգեր, - 1 միավոր ստուգման և տեխնիական թերությունների արձանագրման, սարք (օպցիոն),
- Հավելյալ պայմանագրով վարժասարքի նոր կոնֆիգուրացիայի թարմացում։
- Վարժասարքը հնարավորություն է տալիս փորձարկել ուղղաթիռից թուրքական արտադրության տարբեր հակատանկային ղեկավարվող հրթիռների արձակում։
Թուրքական այս ընկերությունը երկար տարիներ զբաղվում է թուրքական զինուժին ուղղաթիռների վարժասարքեր տրամադրելով։ 2015 թ․ Հավելսանը գնել էր ամերիկյան Quantum3D ընկերությունը, որը զբաղվում է ինքնաթիռների վարժասարքերի, սիմուլյատորների արտադրությամբ։ Նման գործարքից հետո թուրքական ընկերությունը վարժասարքեր է նախագծում նաև Թուրքիայի զինուժում կիրառվող F-16 կործանիչների համար։
Թուրքիայի ՊՆ-ն և ռազմարդյունաբերական ընկերությունները ստորագրել են պայմանագրեր