Թուրքիայում հաստատել են․ Իրանի հետ սահմանին պատ կկառուցվի

Թուրքիայի կառավարության բնակարանաշինության վարչության (TOKİ) ղեկավար Էրգյուն Թուրանը մայիսի 13-ին հաստատել է ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, որ Թուրքիան պատրաստվում է Իրանի հետ սահմանին պատ կառուցել։ Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։

Թուրքիան շարունակում է Սիրիայի սահմանին պատ կառուցելու աշխատանքերը:

Թուրքիան շարունակում է Սիրիայի սահմանին պատ կառուցելու աշխատանքերը:

Թուրանը նշել է, որ իրենք պատրաստվում են Իգդիրի և Աղրը նահանգների սահմանային հատվածներում կառուցել ընդհանուր առմամբ 144 կմ երկարությամբ պատ, որը պետք է բաղկացած լինի առանձին բետոնե բլոկներից։

Պատի երկայնքով կառուցվելու է 15 մաքսային անցակետ։ Պատի կառուցման աշխատանքներն իրականացվելու են 5 տարբեր փուլերով։ Պատի երկայնքով պետք է տեղադրվեն նաև սահմանային հսկողության նոր աշտարակներ։

Կառույցի ղեկավարը նշել է, որ իրենք ավարտին են հասցնում Սիրիայի հետ սահմանին կառուցվող նմանատիպ պատը։ Պատի կառուցումն ուղղված է անօրինական խմբավորումների Թուրքիա մուտքը կանխելուն․ նշում է թուրքական կողմը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս մասին հայտնել էր թուրքական «Հյուրիեթ» պարբերականը՝ փոխանցելով սեփական աղբյուրներից ստացած տեղեկությունը։

Իսկ 2017-ի հունվարի 10-ին, հայտնի էր դարձել, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և TOKİ-ին ստորագրել են Կարսի, Արդահանի և Իգդիրի սահմանային շրջաններում 3 մ բարձրությամբ «անվտանգության պատ» կառուցելու մասին համաձայնագիր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *