Վերջին 3 օրում քրդերի հետ բախումներում սպանվել է առնվազն 2 թուրք զինծառայող

Մայիսի 12-ին և 13-ին Թուրքիայի հարավարևելյան Հաթայ և Շրնաք նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումներում սպանվել է 2 թուրք զինծառայող։ Մայիսի 15-ին Վանում վիրավորվել է 3 թուրք ուժային։  Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը (1, 2, 3):

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի թուրք-քրդական բախումների հետևանքով

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի թուրք-քրդական բախումների հետևանքով․ (արխիվ)

Վանում գրանցված միջադեպից հետո թուրքական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել քրդերի դեմ։

Վերջին հատվածում թուրք-քրդական բախումներն այդ երկրի տարածքում կրկին ակտիվության նշաններ են ցույց տալիս։ Կողմերի ինտենսիվ բախումները մեկնարկել էին 2015 թ․ ապրիլ-հուլիս ամիսներից սկսած։ Սակայն  թ․ երկրորդ կեսին որոշակի պասիվացում էր նկատվում։

թ․ սկզբից, երբ ավելի լարվեցին Թուրքիայի և Սիրիայի տարածքում գործող քրդական ուժերի հարաբերությունները՝ կապված նաև Սիրիայի տարածքում երկու կողմերի գործողությունների հետ՝ դա որոշակիորեն անդրադարձավ նաև Թուրքիայում թուրք-քրդական բախումների վրա։

Սակայն այս գործընթացը կապված է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքականության հետ, որն ուղղված է Թուրքիայի տարածքում լիակատար վերահսկողության սահմանմանը։ Ըստ այդմ՝ նմանատիպ բախումները երկուստեք կորուստներով դեռևս տևական ժամանակ կշարունակվեն։

Ավելացնենք, որ Թուրքիան քրդերի դեմ գործողություններ է իրականացնում նաև Սիրիայի և Իրաքի տարածքում՝ պարբերաբար ավիահարվածներ հասցնելով քրդական այն ուժերին, որոնք հակաթուրքական կեցվախք ունեն։ Մասնավորապես մայիսի 13-ին թուրքական օդուժը ռմբակոծել է Իրաքի Չուքուրջա գավառում քրդական կառույցի դիրքերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *