Հայաստան-Ադրբեջան ռազմագործողությունների հավանականությունը պահպանվում է. ԱՄՆ հետախուզություն

2017 թվականին պահպանվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական գործողությունների [վերսկսման] հավանականությունը: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ հետախուզական ծառայությունները:

Ամերիկյան պետական հետախուզական 16 կազմակերպությունները միավորող US Intelligence Community կազմակերպության ղեկավարի զեկույցում նշվել է, որ 2016 թվականի ապրիլին երկու երկրների միջև լարվածությունը և այլ գործոններ ենթադրել են տալիս, որ ռազմական գործողությունների վտանգը պահպանվում է:

Զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող տնտեսական խնդիրները գործող իշխանություններին մղելու են իրենց [քաղաքական] հակառակորդներին ճնշելուն՝ իշխանությունը պահելու նպատակով:

Զեկույցում Իրանի, Վրաստանի և Թուրքիայի վերաբերյալ հատվածներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *