3-րդ «ՊԱԿ-ՖԱ»-ն օդում է (ֆոտո)

Նոյեմբերի 22-ին Կոմսոմոլսկ-նա-Ամուրում թռիչքային փորձարկումներն է սկսել «ՊԱԿ-ՖԱ» կործանիչի 3-րդ թռիչքային մոդելը՝ «Т-50-3»: Այսպիսով այս պահին փորձարկումներին մասնակցում են ինքնաթիռի երկու օրինակները՝ «Т-50-2»-ը, և «Т-50-3»-ը: Ինքնաթիռի առաջին թռիչքային օրինակը «Մաքս-2011» ավիասալոնում շարժիչի հետ առաջացած խնդիրներից հետո դեռևս չի վերսկսել փորձարկումները: Նման խնդիրներ ավիասալոնում առաջացել էին նաև 2-րդ թռիչքային օրինակի հետ, բայց դրանք ավելի արագ են վերացվել: Մոտակա ամիսներին պատրաստ կլինի նաև 4-րդ օրինակը:

Աղբյուրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *