Թուրքիան և Բրիտանիան նախաստորագրել են թուրքական կործանիչների ստեղծման համաձայնագիրը

Մայիսի 10-ին Թուրքիայում շարունակվող İDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների ներկայացուցիչները, թուրքական TAI և բրիտանական BAE Systems ընկերությունները համաձայնեցրել են թուրքական կործանիչի նախագծման շուրջ համագործակցության համաձայնագրի պայմանները:

Այս մասին մայիսի 11-ին հայտնում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) կայքը (1, 2) :

Թուրքիայի ՊԱԳՎ-ն բրիտանական ընկերությանը որոշել էր դիմել 2015 թ., այն բանից հետո, երբ դադարեցվել էր կործանիչի նախագծման շուրջ շվեդական Saab ընկերության հետ համագործակցությունը: Արդեն 2016 թ. օգոստոսին կողմերը հստակեցրել էին TF-X  (Turkish Fighter X) կործանիչների նախագծման աշխատանքերի հիմնական կետերը:

2017 թ. հունվարին Թուրքիան և Մեծ Բրիտանիան իրականացրել էին վերջնական համաձայնագրի ստորագրման նախապատրաստական փուլի պարտադիր կատարման ենթակա փուլերից մեկը ևս: Այն ժամանակ հստակեցվել էին համաձայնագրի հիմնական կետրեը: Այդ թվում հաստատվել էր, որ վերջնական համաձայնագրով բրիտանական ընկերությանը պետք է հատկացվի 100 միլիոն բրիտանական ֆունտստերլինգ (շուրջ 129 միլիոն ԱՄՆ դոլար) (1, 2):

Մայիսի 10-ին համաձայնագրի շուրջ նամակներ են փոխանակել Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչները: Այնուհետև կողմերը նախաստորագրել են կործանիչների արտադրության շուրջ համագործակցության համաձայնագիրը:

Նշվում է, որ կողմերը «կարճ ժամանակում» կստորագրեն նաև համագործակցոթւյան համաձայնագիրը: Այս փուլին պետք է հաջոդի արդեն բուն համաձայնագրի հաստատման և ուժի մեջ մտնելու գործընթացը, որից հետո միայն կողմերը կաորղ են սկսել համագործակցությունը: Սակայն այս քայլերի իրականացման ժամկետները առայժմ հայտնի չեն:

Թուրքիայի տեղական կործանիչի եռաչափ պատկերը

Թուրքիայի տեղական կործանիչի եռաչափ պատկերը

Բացի այս, մայսի 9-ին բրիտանական նույն ընկերությունը թուրքական Kale ընկերության հետ համաձայնեցրել էին TF-X կործանիչի շարժիչի համատեղ արտադրության մասին պայմանագրի հիմնական կետերը և ուղղությունները: Ըստ ձեռքբերված համաձայնության՝ կործանիչների շարժիչի արտադրության համար Թուրքիայի տարածքում պետք է հիմնվի ձեռնարկություն, որի 51 տոկոսը պատկանելու է թուրքական, իսկ 49 տոկոսը՝ բրիտանական ընկերությանը:

Ավելացնենք, որ Թուրքիան նախատեսում է կործանիչի առաջին թռիչքն իրականացնել 2023 թ. և շահագործման հանձնել 2030 թվականից: Բացի այդ, 2013 թ. թուրքակնա կողմի տրամադրած տվյալների համաձայն՝ կործանիչի ստեղծման համար նախատեսվում էր ծախսել 33 մլրդ ԱՄՆ դոլար: Սակայն նախատեսված ծախսերը հետագայում՝ կապված նաև նշված փոփոխությունների հետ, կարող էին փոփոխված լինել:

Թուրքիայի տեղական կործանիչի եռաչափ պատկերը

Թուրքիայի տեղական կործանիչի եռաչափ պատկերը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *