ՆԱՏՕ-ն չի մասնակցելու Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ մարտական գործողություններին

ՆԱՏՕ-ն անմիջականորեն չի մասնակցելու Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտական գործողություններին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Մայիսի 11-ին փոխանցում է ամերիկյան ABC News լրատվակայքը։

Իրաքի կառավարական բանակի զինծառայողները՝ 2010-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած մարզումների ժամանակ

Իրաքի կառավարական բանակի զինծառայողները՝ 2010-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած մարզումների ժամանակ

Ստոլտենբերգը նշել է, որ անգամ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմ մտնելու դեպքում ՆԱՏՕ-ի դերը ԻՊ դեմ պայքարում չի փոխվի. ՆԱՏՕ-ն շարունակելու է միայն օժանադակություն տրամադրել։

ՆԱՏՕ-ի՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմ մտնելու որոշումը կկայացվի մայիսի 25-ին ՝ ՆԱՏՕ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ՝ փետրվարի 16-ին,  Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Սիրիայում ընթացող պատերազմին ՆԱՏՕ-ի մասնակցությունը սահմանափակվում է միայն ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողություններին վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով սպառազինված ինքնաթիռների (AWACS) կիրառմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *