Շփման գծում նկատվել է հակառակորդի զրահատեխնիկայի շարժ

Մայիսի 10-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ: Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման շրջանները: Այս մաիսն այսօր՝ մայիսի 11-ին, հայտնում է Պաշտպանության բանակի կայքը:

Ադրբեջանական կողմի խախտումները 2017 թ. մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը

Ադրբեջանական կողմի խախտումները 2017 թ. մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը

Բացի այդ, մայիսի 10-ի և լույս 11-ի գիշերը թշնամին Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ):

Նույն ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով հրադադարի պահպանման ռեժիմը ընդհանուր առմամբ խախտել է ավելի քան 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների: Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում հանգիստ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *