Թուրքիայի պաշտպանության նախարարության վարչություններից մեկի պետի տեղակալ, գեներալ-մայոր (Թուրքիայում՝ բրիգադային գեներալ) Իհսան Բյուլբյուլը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է Կատարում տեղակայել 500-ից մինչև 600 հոգուց բաղկացած ստորաբաժանում: Այս մասին մայիսի 8-ին հայտնել է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Թուրք գեներալը նշել է, որ Քաթարում նախատեսվում է ստեղծել թուրք-քաթարական «դիվիզիայի մարտավարական շտաբ»: Նշված համատեղ ստորաբաժանման հրամանատարությունը ստանձնելու է Կատարի ԶՈւ լեներալ-լեյտենանտ, իսկ հրամանատարի տեղակալի պաշտոնը՝ Թուրքիայի ԶՈւ գեներալ-մայոր:
Թուրքիան Կատարում ստեղծվող ռազմաբազայում պատրաստվում է տեղակայել 500-600 զինծառայող: Համատեղ շտաբի կենտրոնը ևս լինելու է Դոհայում՝ Կատարի մայրաքաղաքում:
Հիշեցնենք, որ 2015 թ. հունիսի 8-ից գործողության մեջ էր դրվել Թուրքիայի և Քաթարի ռազմական համագործակցության համաձայնագիրը, որով Թուրքիայի ԶՈւ-ն իրավունք էր ստացել ստորաբաժանումներ տեղակայել Քաթարում,
Քաթարում Թուրքիայի դեսպանը նույն տարվա դեկտեմբերին հայտնել էր, որ Թուրքիան նախատեսում է Կատարում ռազմաբազա հիմնել և այնտեղ տեղակայել 3000 զինծառայող: