Թուրքիայում ռազմական հեղաշրջման համար 20 հազար ինքնաձիգ էր պահեստավորվել. «Անադոլու»

Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից առաջ՝ հուլիսի 13-ին, հեղաշրջման պլանավորմանը մասնակցող զինվորականները պահեստավորել էին շուրջ 20 հազար միավոր սպառազինություն, այդ թվում՝ գերմանական արտադրության G3 և MP5 ինքնաձիգներ:

Այս մասին մայիսի 9-ին հայտնում է թուրքական պետական «Անադլու» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով 2016 թ. սեպտեմբերին նախագահի պահպանության գնդի կազմած զեկույցում տեղ գտած տվյալները:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ

Մասնավորապես նշվում է, որ 2016 թ. հուլիսի 14-ին Թուրքիայի նախագահի պահպանության գնդի հրամանատար, գնդապետ Մուհսին Քութսի Բարըշի հրամանով զինամթերքի համար պատասխանատու սերժանտ Լեվենտ Քարաքըլըչը և ավագ լեյտենանտ Արիֆ Այդընօղլուն հրահանգել էին պահեստավորել և օգտագործելու համար պատրաստ վիճակում պահել 8 հազար միավոր գերմանական արտադրության Heckler & Koch G3 ինքնաձիգ:

Հուլիսի 15-ին նշված ինքնաձիգները հանձնել են ժանդարմերիայի ստորաբաժանումներից մեկին:

Ավելի ուշ նույն գնդի տարբեր ստորչաբաժանումներին հանձնվել է ևս շուրջ 11 հազար ինթնաձիգ: Նշված զենքերը տրամադրվել են հիմնականում այն ստորաբաժանումներին, որոնք մասնակցել են Թուրքիայի պետական հեռուստառադիո ընկերության (TRT) և զինված ուժերի գլխավոր շտաբի վրա հարձակմանը: ԲԱցի նշված ինքնաձիգից, բաժանվել են նաև նույնպես գերմանական նշված ընկերության արտադրության և թուրքական զինուժում կիրառվող MP5 ինքնաձիգներ:

Հիշեցնենք,ո ր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական զինուժից, այդ թվում՝ նաև նախագահի պահպանության գնդից հեռացվել է ավելի քան 20 հազար ծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *