Թրամփը հանձնարարել է ուղղակիորեն զինել Սիրիայի քրդերին

Մայիսի 9-ին Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ՊՆ-ին (Պենտագոն) հանձնարարել է «սպառազինել զինել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման քրդական ուժերին՝ «Իսլամական պետության» դեմ հաղթանակի հասնելու համար»:  Այս մասին Սպիտակ տան խոսնակը հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ամերիկյան կողմը հայտնում է, որ Սիրիայի քրդերին զինում են, քանի որ այդ խմբավորումները ներկայում միակ ցամաքային ուժն են, որ կարող են «մոտ ապագայում» ԻՊ-ից գրավել Ռաքքա քաղաքը և հասնել վերջնական հաղթանակի այդ կառույցի դեմ:

Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ Միացյալ Նահանգները գիտակցում է ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի անվտանգության խնդիրները:

ԱՄՆ-ն «հանստացնում է Թուրքիայի բնակչությանը և կառավարությանը, որ ԱՄՆ-ն պարտավորվում է թույլ չտալ Թուրքիայի անվտանգությանը սպառնացող հավելյալ ռիսկերի ստեղծումը և պահպանել ՆԱՏՕ-ի իր դաշնակցին»:

Միացյալ Նահանգների նախագահի խոսնակը նաև նշել է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման կազմում կռվում են ոչ միայն քրդեր, այլև՝ արաբներ, ու որ իրենք շարունակելու են օժանդակել այդ արաբներին ևս:

Նշենք, որ մինչ այս ևս Միացյալ Նահանգները զինում էր (1, 2) Սիրիայի քրդական կառույցին: Մասնավորապես մի քանի անգամ ամերիկյան կողմը գլխավորապես Սիրիայի քրդերի «ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից» (YPG) բաղկացած «Սիրիայի դեմոկրատական ուժերին» տրամադրել էր զրահամեքենաներ:

Սակայն սա առաջացնում է Թուրքիայի ակնհայտ դժգոհությունը, քանի որ թուրքական կողմը քրդական այդ ուժերին համարում է «Թուրքիայի անվտանգությանը սպառնացող ուժ» և Թուրքիօայում ահաբեկչական ճանաչված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) «սիրիական թև»:

Չնայած սրան՝ ամերիկյան կողմը մշտապես ուղղակիորեն հայտարարել է, որ իրենք աջակցելու են Սիրիայի քրդերին, քանի որ վերջիններիս դիտարկում են միակ ուժը, որը կարող է գրավել Սիրիայում ԻՊ «մայրաքաղաքը»՝ Ռաքքան:

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *