Իրանը հակատանկային նոր զենք կներկայացնի

Իրանն այժմ մի քանի նոր հակատանկային զենք է նախագծում և փորձարկում։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյ Դեհղանը՝ լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրուցի ժամանակ։ Դեհղանը հույս է հայտնել, որ զենքերը հանրությանը կներկայացվեն ժամանակին։

Դեհղանը նաև նշել է, որ Իրանն արտադրում է փոքր, միջին, մեծ հեռահարության հրթիռներ, իսկ դրանց քանակի հարցում սահմանափակում չունեն։

Իրանական «Փիրուզ» հակատանկային համակարգը

Իրանական «Փիրուզ» հակատանկային համակարգը

Անդրադառնալով իրանական արտադրության զինատեսակների վաճառքի հարցին՝ Դեհղանը հայտարարել է որ, եթե որևէ երկիր դրա կարիքը ունենա, ապա կարող են այդ երկրի հետ գործարք կնքել և վաճառել։

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաև Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ համագործակցությանը՝ նշելով, որ երկրները այդ հարցում որևէ տարաձայնություն չունեն։

Հիշեցնենք, որ մարտին Իրանը Բաղդադում  անցկացվող IQDEX-2017  միջազգային պաշտպանական արտադրանքների ցուցահանդեսում ներկայացրել էր «Փիրուզ» (թարգմ.՝ հաղթանակ) հակատանկային  հրթիռային համակարգը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *