Վրաստանցի զինծառայողները մասնակցում են Էստոնիայի տարածքում անցկացվող զորավարժությանը

Մայիսի 8-ին Էստոնիայում մեկնարկել է  «Spring Storm-2017» («Գարնանային փոթորիկ») միջազգային զորավարժությունը, որին մասնակցում են նաև Վրաստանի ԶՈւ զինծառայողներ: Վրաստանի զինված ուժերից 18 օրյա վարժանքներին ներկայացված է գլխավոր շտաբի երեք սպա: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:

Էստոնիայում անցկացվող «Spring Storm-2017» («Գարնանային փոթորիկ») միջազգային զորավարժությունը

Էստոնիայում անցկացվող «Spring Storm-2017» («Գարնանային փոթորիկ») միջազգային զորավարժությունը

«Գարնանային փոթորիկ» ամենամյա զորավարժությունը անցկացվում է չորս փուլով, որոնց ընթացքում վարժանքների մասնակիցները մշակում են համազորային մարտի վարման հմտությունները: Բացի հետևակային ստորաբաժանումներից, վարժանքներին ներգրավված են զրահատանկային և ինժեներական վաշտեր, ինչպես նաև Էստոնիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի և Իսպանիայի ավիացիոն միջոցներ:

Զորավարժությանը նաև մասնակցում են զինծառայողներ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Լիտվայից, Լատվիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Կանադայից և Հոլանդիայից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *