ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողները ավարտել են 2017 թվականի առաջին կիսամյակի օդադեսանտային պատրաստության ծրագիրը։ Պատրաստության շրջանակներում զինծառայողները պարաշյուտով իրականացրել են ավելի քան 1000 թռիչք։
Այս մասին մայիսի 8-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Թռիչքներն իրականացվել են Մի-8 ուղղաթիռներից՝ 800 մետր բարձրությունից, ցերեկային և գիշերային ժամերին։
Օդադեսանտային պատրաստության հավաքներին ներգրավվել է 2 դեսանտագրոհային ստորաբաժանում՝ ընդհանուր առմամբ 200 զինծառայող։ Շուրջ 20 զինծառայող պարաշյուտով թռիչք իրականացրել են առաջին անգամ։ Իսկ նրանք, ովքեր նախկինում նույնպես իրականցրել են թռիչքներ, այս անգամ պարաշյուտով կատարել են ամենաքիչը 8 թռիչք։
Զինծառայողները մշակել են նաև վայրէջքից հետո նշանակված վայրում հավաքվելու, պայմանական հակառակորդի օբյեկտների նկատմամբ դիվերսիոն գործողություններ իրականացնելու հարցեր։
Հավաքները անցկացվել են Աստրախանի մարզի Պրիվոլժսկիյիի օդանավակայանում։