Մայիսի 9-ին Թուրքիայում մեկնարկել է IDEF-2017 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մանսակցում են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի ընկերություններ: Միջոցառման շրջանակներում թուրքական FNSS ռազմարդյունաբերական ընկերությունը ներկայացրել է Ինդոնեզիայի հետ համատեղ նախագծման նոր տանկի նախատիպ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքական ընկերությունը ներկայացրել է ինդոնեզական PT Pindad ռազարդյունաբերական ընկերությունան հետ նախագծված MMWT միջին դասի տանկի մակետը: Տանկի թուրքական անվանումը Kaplan MT (Կապլան) է:
Ըստ թուրքական աղբյուրի՝ տանկի տեսակարար հզորությունը (շարժիչի հզորություն / զանգված)՝ 20 ձիաուժ/տոննա է: Եթե հաշվի առնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն, տանկի մարտական զանգվածը լինելու է շուրջ 25 տոննա, ապա կարելի է ենթադրել, որ թուրք-ինդոնեզական տանկը կունենա 500 զիաուժ հզորությամբ շարժիչ:
Kaplan-MT
- Հիմնական զենքը — 105 մմ Cockerill դասի թնդանոթ,
- Լրացուցիչ զենք — 7,62 մմ գնդացիր,
- Մարտական զանգվածը — 25 տոննա,
- Աշտարակը — բելգիական արտադրության CMI Cockerill 3105:
Առայժմ տանկի սերիական արտադրության դնելու վերաբերյալ տվյալներ չկան: Տեղեկություններ չկան նաև տանկը թուրքական զինուժի սպառազինությանը հանձնելու հավանականության մասին: Նախկինում նշվում էր, որ տանկը հանձնվելու է ինդոնեզական զինուժին, սակայն ժամկետներն անհայտ են:
Տանկի մակետը ցուցադրվել է 2016 թ.՝ Ինդոնեզիայում անցկացված ցուցահանդեսի ընթացքում: