Մայիսի 9-ի լույս գիշերը Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի կործանիչները ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային լեռնային շրջաններում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Դյունյա բյուլթենի» լրատվական կայքը:
Թուրքական աղբյուրը նշում է, որ ռմբակոծության որոշում կայացվել է այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել, որ քրդական կառույցի զինյալները ցանկանում են Իրաքի տարածքից հարձակվել թուրք-իրաքյան սահմանին տեղակայված Թուրքիայի ԶՈւ սահմանապահ գնդի ուղեկալների վրա:
Նշվում է , որ Իրաքի Մետինա, Զապ, Ավաշին-Բասյան և Գարա շրջաններում PKK-ի դիրքերին հասցված ավիահարվածների հետևանքով «ոչնչացվել է» քրդական կառույցի մի քանի թաքստոց և զինապահեստ:
Քրդական ANF News գործակալությունն իր հերթին հայտնում է, որ մայիսի 8-ին Մալաթիայում և Դիարբեքիրում Թուրքիայի ՌՕՈւ բազաներում պատրաստվել են գործողություններ իրականացնելու: