Գերմանիան կքննարկի Սիրիայում և Իրաքում ՆԱՏՕ-ի ներգրավման հարցը

Գերմանիայի կառավարությունը կքննարկի Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի գործողություններում ՆԱՏՕ-ի մասնակցության վերաբերյալ ԱՄՆ առաջարկը:

Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը. փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Շեֆերը նշել է, որ ներկայում իրավիճակը փոխվում է ոչ միայն ԱՄՆ-ում Թրամփի նոր վարչակարգի հետ կապված, այլև Սիրիայի և Իրաքի դրությամբ պայմանավորված: Նա նաև նշել է, որ այդ հարցի հետ կապված որոշումը կկայացվի մայիսի 25-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը մասնավորապես հայտնել է.

Վստահ եմ, որ մայիսի 25-ին մենք կկայացնենք միասնական որոշում, որը ցույց կտա ՆԱՏՕ-ի միասնականությունը:

ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված Boeing E-3 ինքնաթիռ

ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված Boeing E-3 ինքնաթիռ

Նշենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 16-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Սիրիայում ընթացող պատերազմին ՆԱՏՕ-ի մասնակցությունը սահմանափակվում է միայն ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողություններին օդային վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով սպառազինված ինքնաթիռների (AWACS) կիրառմամբ:

Նախորդ տարվա հոկտեմբերի 12-ին էլ Գերմանիայի կառավարությունը որոշել էր ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով սպառազինված ինքնաթիռների (AWACS) անձնակազմը համալրել Գերմայիայի ԶՈւ նոր զինծառայողներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *