Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բասիջ կազմավորման արագ արձագանքման ուժերը երկօրյա վարժանքներ են անցկացրել մայրաքաղաք Թեհրանի արևելքում։ Վարժանքներին ներգրավվել է 52 գումարտակ։
Այս մասին մայիսի 6-ին տեղեկացնում է իրանական «Իրանխաբար» լրատվակայքը։
Վարժանքներին խաղարկվել են դիրքավորման, դարանակալման, դեսանտայինների դեմ պայքարի գործողություններ։ Մշակվել են կենսական նշանակության ճանապարհների գրավման կամ դրանց վնասված լինելու դեպքում զինծառայողների գործունեության հարցեր։
Վարժանքների հայտարարվող նպատակը զինծառայողների պաշտպանական և ռազմական հմտությունների ամրապնդումն է։ Վարժանքներն հետևել է բասիջի հրամանատար Մոհամմադ Ռեզա Նաղդին։