ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հավանության է արժանացրել խաղաղօվկիանոսյան և ասիական շրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնման մասին նախագիծը։ Նախագծի իրականացման համար 5 տարվա ընթացքում կծախսվի 8 մլրդ դոլար։
Այս մասին մայիսի 8-ին տեղեկացնում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը։
Ըստ նախագծի՝ ռազմական ենթակառուցվածքների արդիականացման, լրացուցիչ զորավարժությունների անցկացման և նոր ուժերի ու նավերի տեղակայման համար կպահանջվի 8 մլրդ դոլար։
Նախաձեռնությունը հավանության է արժանացել ԱՄՆ Կոնգրեսի և պաշտպանության նախարար Ջեյմս Մետտիսի կողմից։ Նախագիծը մշակել է սենատոր Ջոն Մաքքեյնը։