Մահացել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ

Երեկ՝ մայիսի 7-ին, ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ, Նախիջևանի զորամասերից մեկի շարային մասի պետ Էմինով Միրնեմեթ Միրհասան օղլուն (Eminov Mirnemət Mirhəsən oğlu):

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Բիզիմյոլ» լրատվակայքը:

Մայիսի 7-ին ժամը 22:00-ի սահմաններում Նախիջևանի Կենգերլիի շրջանում վթարվել է ՆԳՆ աշխատակից Նուրան Էլեկբերովին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքնենան: Մեքենայում գտնվող 3 անձինք, այդ թվում՝ գնդապետ Միրնեմեթ Էմինովը, մահացել են:

Դատելով Միրնեմեթ Էմինովի կոչումից, կարելի է ենթադրել, որ նա, ամենայն հավանականությամբ, հենց Նախիջևանի առանձին համազորային բանակի շարային մասի պետն էր: (Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի կորպուսը 2013-ին ստացել էր առանձին համազորային բանակի կարգավիճակ:)

Նշվում է, որ Նուրան Էլեկբերովը Նախիջևանի պետական անվտանգության ծառայության պետ, գեներալ Ֆազիլ Էլեկբերովի եղբորորդին էր:

[Թարմացում] Բախվել են Ադրբեջանի ՆԳՆ աշխատակից Էլեկբերով Նուրան Սադիք օղլուի (Ələkbərov Nuran Sadıq oğlu) «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և Ադրբեջանի ԶՈւ գնդապետ, 1973 թ. ծնված Էմինով Միրնեմեթ Միրհասան օղլուի (Eminov Mirnemət Mirhəsən oğlu) պետական համարանիշներով «Լադա» ավտոմեքենաները: Պատահարի արդյունքում մահացել են Էմինով Մինեմեթը,  Էլեկբերով Նուրանը և իր ընտանիքը:

Նշենք, որ բաց աղբյուրներից 2017 թ․ ընթացքում հայտնի է դարձել Ադրբեջանի պաշտպանական համակարգի արդեն 26 մահացած զինծառայողի ինքնություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *