Թուրքիայի ցամաքային ուժերը PKK-ի դեմ կկիրառեն տեղական ուսումնամարտական ինքնաթիռ

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարությունը պատվիրել է թուրքական TAI ավիաշինական ընկերության արտադրության Hürkuş C («Հյուրքուշ») ուսումնամարտական ինքնաթիռներ: Թուրքական զինուժը պատրաստվում է այդ ինքնաթիռներն օգտագործել «ահաբեկիչների դեմ պայքարում»: Այս մասին մայիսի 8-ին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

Թուրքական արտադրության «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռ

Թուրքական արտադրության «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռ

Թուրքիայի ցամաքային ուժերը պատվիրել է 12 միավոր սպառազինված «Հյուրքուշ» և 12-ը՝ պայմանագրի օպցիոնով կգնի: Ներկայում այդ ինքնաթիռներ պատվիրել է նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին փորձարկվել էր «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռի վրա տեղադրված, թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության «Մըզրաք-Ու» հակատանկային, լազերային ուղղորդմամբ հրթիռի արձակումը:

«Մըզրաք-Ու» հրթիռի մարտավարատեխնիկական բնութագրերը.

  • Խոցման առավելագույն հեռավորությունը — 8 կմ,
  • Նվազագույնը — 0.5 կմ,
  • Տրամաչափը — 160 մմ,
  • Երկարությունը — 1800 մմ,
  • Զանգվածը — 37,5 կգ:

Թուրքիայի զինուժը առայժմ նման ինթնաթիռներ չի ստացել: Եթե նախկինում նախատեսվում դրանք թուրքական զինուժին մատակարարել 2018 թ., ապա ներկայում այդ ժամկետը հետաձգվել է առնվազն մինչև 2020 թ.:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *