Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացրել է Սիրիայի հարցով նոր բանաձև

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրել է Սիրիայում «ապաէսկալացված» կամ «անվտանգության» գոտիներ ստեղծելու մասին բանաձևի առաջարկ: Այդ գոտիների մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել Աստանայի բանակցությունների ընթացքում:

Այս մասին մայիսի 8-ին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ փոխանցելով ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչությունում իր աղբյուրից ստացած տեղեկությունը:

Սիրիայի Իդլիբ քաղաքը. (արխիվ)

Ըստ այդ աղբյուրից ստացած տեղեկության՝ գործակալությունը նշում է, որ բանաձևն արդեն դրված է ՄԱԿ-ի ԱԽ քննարկմանը: Այնտեղ հղում է կատարվում մայիսի 4-ին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջնորդությամբ Աստանայում ստորագրված հուշագրին, որտեղ Սիրիայի կառավարությունը և մասնակից ընդդիմադիր զինյալները համաձայնում են դադարեցնել միմյանց դեմ բոլոր տեսակի ռազմական գործողությունները:

Ավելացնենք, որ Աստանայի համաձայնագրով անվտանգության գոտիները նախատեսվում է  ստեղծել Սիրիայի Իդլիբ նահանգում, Լաթաքիայում, Հալեպում և Համայում, Հոմս նահանգի հյուսիսում մի շարք այլ հատվածներում: Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում մայիսի 6-ից՝ կես տարի ժամկետով: Հետագայում այն հնարավոր կլինի երկարացնել: 

Սակայն ընդդիմադիր զինյալներից ոչ բոլորն են համաձայնել համաձայնագրի կետերին, մասնավորապես, որ երաշխավոր երկիր է նաև Իրանը:

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ:

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *