Հարավային Օսիայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազայի զինծառայողները սկսել են ականազերծել բոլոր զորավարժարանների տարածքները: Ականազերծման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 100 զինծառայող, հատուկ տեխնիկա: Այս մասին մայիսի 7-ին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը:
ՌԴ ԶՈւ ինժեներական զորքերի զինծառայողները ականազերծում են բոլոր կրակադաշտերը, զորավարժարանները, հրաձգարանները՝ ընդհանուր առմամբ 3 հազար հա մակերեսով:
Աշխատանքներին ներգրավել են նաև ակններ փնտրելու համար վարժեցված 4 շուն, 20 միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ոչ կոնտակտային պայթուցիկ սարքերի որոնման համար նախատեսված «Կորշուն-3Մ» համակարգ, «Դուբլոն» պաշտպանիչ արտահաքուստ:
Ձմեռային վարժանքների ընթացքում զորավարժարանների տարածքում սպառվել է ավելի քան 250 հազար միավոր զինամթերք: