Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտիներում ավիացիայի կիրառում չի նախատեսվում

Մայիսի 4-ին Սիրիայի կառավարության և ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչների կողմից Աստանայում ձեռք բերված համաձայնությամբ Սիրիայի տարածքում ստեղծվելիք անվտանգության գոտիներում ավիացիոն գործողություններ չեն նախատեսվում: 

Այս մասին հայտնել է Աստանայի բանակցություններում ՌԴ պատվիրակության նախագահ, ՌԴ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանորդ Ալեքսանդր Լավրենտևը. փոխանցում է «ՌԻԱ» լրատվական գործակալությունը:

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Ջերաբլուս շրջանում

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Ջերաբլուս շրջանում

«Անվտանգության գոտիներում ավիացիայի՝ հատկապես միջազգային կոալիցիայի ավիացիայի աշխատանք նախատեսված չէ՝ ծանուցմամբ, թե առանց դրա: Այդ հարցը փակված է: Միջազգային կոալիցիան կարող է աշխատել միայն Իրաքի տարածքում, Ռաքքայի, Դեր Զորի և Եփրատի շրջանների բնակավայրերում տեղակայված ԻՊ դիրքերի ուղղությամբ», — մասնավորապես նշել է Լավրենտևը:

Լավրենտևը նշել է նաև, որ ներկայումս անվտանգության գոտիները փակ են միջազգային կոալիցիայի թռիչքների համար, սակայն դա հուշագրում ամրագրված չէ:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Սիրիայի կառավարության և ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչները Աստանայում ստորագրել են Սիրիայի տարածքում անվտանգության 4 գոտի ստեղծելու մասին համաձայնագիր: Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը ստանձնել են համաձայնագրի կատարման երաշխավորի դերը:

Անվտանգության գոտիները նախատեսվում է  ստեղծել Սիրիայի Իդլիբ նահանգում, Լաթաքիայում, Հալեպում և Համայում, Հոմս նահանգի հյուսիսում, Արևելյան Գուտայում, Սիրիայի հարավում՝ Դարաա և Կունեյտրա շրջաններում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան կազմավորվել է 2014-ի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ «Իսլամական պետությունը» 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացավ Իրաքի բանակից գրավել մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *