Մայիսի 4-5-ը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բասիջ կազմավորումը զորավարժություն է անցկացրել երկրի հյուսիսարևմտյան Ալբորզ նահանգում։ Զորավարժությունը անցկացվելէ 2 փուլով։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Զորավարժությանը ներգրավվել է ԻՀՊԿ «Բեյթ օլ մողադասի» 26 գումարտակ։ Զորավարժության նպատակը զինծառայողների մարտական պատրաստության աստիճանը բարձրացնելը, մարտավարական հմտությունները ամրապնդելն է։
Ավելի վաղ բասիջը երկօրյա զորավարժություն էր անցկացրել Իրանի Հարավային Խորասան նահանգի՝ Աֆղանստանին սահմանակից Դերմիան շրջանում։ Զորավարժությանը հիմնականում խաղարկվել էին արվարձանների պաշտպանության, անկարգությունները կանխելու գործողություններ։
Բասիջը (պրսկ. بسيج) իրանցի կամավորներից կազմված կիսառազմական կազմավորում է: Հիմնվել է 1979թ. այաթոլլահ Խոմեյնիի հրամանով: 2007 թվականից ԻՀՊԿ ենթակայության ներքո է:
Բասիջի գործառույթներից են՝ ներքին անվտանգություն ապահովելը, հասարակական կարգ ու կանոն պահելը, սոցիալական օգնություն տրամադրելը, հանրային կրոնական արարողություններ կազմակերպելը և այլն: