Հունաստանում կրկին հրաժարվել են արտահանձնել թուրք զինծառայողներին

Մայիսի 4-ին Հունաստանի վերաքքնիչ դատարանը մերժել է թուրքական կողմի հայցը: Թուրքիան պահանջում էր արտահանձնել 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող Թուրքիայի ԶՈւ 8 զինծառայողների: Թուրք զինվորականները ապաստան են խնդրել Հունաստանից: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet Daily News լրատվակայքը:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. (արխիվ)

Մայսի 4-ին հունական դատարանը որոշում է կայացրել կապված 2 զինծառայողի հետ: Ավելի վաղ նմանատիպ որոշումներ կայացվել էին նաև մնացած 5 զինծառայողի նկատմամբ:

Այսպիսով Հունաստանը մեկ անգամ ևս հրաժարվել է Թուրքիային արտահանձնել ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող զինծառայողներին:

Հիշեցնենք, որ 2017 թ. հունվարի 26-ին Հունաստան գերագույն դատարանը որոշել էր Թուրքիային չարտահանձնել Հունաստան փախած 8 զինծառայողներին: Այս որոշումից մեկ ամիս հետո Հունաստան էր փախել ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող ևս 2 թուրք զինծառայող: Սակայն վերջիններիս ճակատագիրն առայժմ պարզ չէ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *