Աբխազիայում ՌԴ բազայի զինծառայողները հակաահաբեկչական մարզումներ են արել

Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական մարզումների շրջանակներում «վնասազերծել են» պայմանական  անօրինական զինված խմբավորումներին։ Այս մասին մայիսի 4-ին տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ կայքը։

Սցենարի համաձայն՝ պայմանական ահաբեկիչները նախատեսել էին ականապատել և պայթեցնել նյութատեխնիկական միջոցների պահեստները։

ԱԱբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական մարզումներ են անցկացրել

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական մարզումներ են անցկացրել

Ռազմաբազայում հայտարարվել է տագնապ, ինչից հետո հակաահաբեկչական ստորաբաժանումները պատրաստվել են մարտի։ Զինծառայողները  անցակետում և պահեստների տեղակայման վայրերում շրջափակել և ոչնչացրել են պայմանական ահաբեկիչներին։

Մարտականին մոտ վիճակ ստեղծելու համար մարզումների ընթացքում օգտագործվել են «իմիտացիոն» պայթուցիկներ, 10 ազդանշանային հրթիռ, շուրջ 3000  ոչ մարտական փամփուշտ։ Մարզումներին ներգրավվել են շուրջ 100 զինծառայող, ավելի քան 10 միավոր տազմական տեխնիկա՝ այդ թվում ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, ԿամԱԶ-5350 «Մուստանգ» զրահապատ մեքենաներ։

Վերջին տարիներին Ռուսաստանում աճել է ահաբեկչական և ծայրահեղական բնույթի հանցագործությունների թիվը։ 2016 թվականին Ռուսաստանում հաշվվել է ահաբեկչական բնույթի 2227 (+44.8%) և ծայրահեղական բնույթի 1450 (+9.1%) հանցագործություն։

2016 թվականին ՌԴ քրեական օրեսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական գործողություն) գրանցված հանցագործությունների թիվը  հասել է 25-ի (8-ից)։ Հանցագործությունների 72 տոկոսը կանխվել է սպառնալիքների, նախապատրաստական աշխատանքների փուլում։

Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան մտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմակա շրջանի կազմում։ ՀՌՇ կազմում է նաև Հայաստանում տեղակաված 102-րդ ռազմաբազան։

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական մարզումներ են անցկացրել

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական մարզումներ են անցկացրել

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական մարզումներ են անցկացրել

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական մարզումներ են անցկացրել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *