Թուրք-քրդական բախումներում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 7 զինծառայող

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև բախումներում վիրավորվել է Թուրքիայու ԶՈւ 7 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Փետրվարի 26-ին Թուրքիայի ԶՈւ 34-րդ սահմանապահ գնդի ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել Իրանին սահմանակից Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում:

Փետրվարի 26-ին Թուրքիայի ԶՈւ 34-րդ սահմանապահ գնդի ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում:

Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Հաքքարիի նահանգային հիվանդանոց:

Քրդական կառույցի դեմ Թուրքիայի ուժայինների գործողություններում ներգրավվել են նաև «Կոբրա» հարվածային ուղղաթիռներ:

Միևնույն ժամանակ Թուրքիայի զինուժը F-16 կործանիչներով հարվածել է թուրք-իրաքյան սահմանին և Իրաքի հյուսիսային Զափ շրջանում քրդական կառույցի դիրքերին:

Ապրիլի 20-28-ը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դեմ Թուրքիայի ուժայինների գործողություններում ընդհանուր առմամբ սպանվել է Թուրքիայի ԶՈւ 12 զինծառայող:

Թուրքիայի ուժային կառույցները մարտի 29-ից երկրի հարավարևելյան և արևելյան նահանգներում նոր գործողություններ են սկսել քրդերի դեմ: Բացի այդ, Թուրքիայի զինուժը հաճախ է հարվածում Իրաքում քրդերի դիրքերին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները երկրի արևելքում և հարավում սկսել են դեռևս 2015-ի ամռանից: Մինչև այժմ մի շարք բնակավայրեր մեծ նյութական վնասներ են կրել: Բացի այդ, մոտ 355 հազարից մինչև կես միլիոն մարդ ստիպված է եղել տեղահանվել երկրի այդ հատվածներից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *