Վրաստանի ԶՈւ զինծառայողները տեսչական ստուգում են անցկացրել Գերմանիայում ԱՄՆ ռազմաբազայում

Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի սպառազինության վերահսկման և ստուգման խումբը տեսչական ստուգում է անցկացրել  Գերմանիայում ԱՄՆ բանակի «Մանհայմ» բազայում։ Ստուգումն իրականացվել է «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» շրջանակներում։ 

Այս մասին մայիսի 4-ին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի ԶՈւ զինծառայողները տեսչական ստուգում են անցկացնում Գերմանիայում ԱՄՆ ռազմաբազայում

Վրաստանի ԶՈւ զինծառայողները տեսչական ստուգում են անցկացնում Գերմանիայում ԱՄՆ ռազմաբազայում

10 հոգանոց տեսչական խումբը, որում ներգրավված են եղել նաև Վրաստանի ԶՈւ Արևմտյան և Արևելյան հրամանատարության տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ, իրականացրել է ԱՄՆ ԶՈւ ռազմաբազայի տեխնիկայի և սպառազինության հաշվառում։

Հիշեցնենք, որ  «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագիրը» ստորագրվել է 1990 թվականին։ Պայմանագրով եվրոպական երկրների համար սահմանվել են սովորական սպառազինության թույլատրելի նորմաներ։ Ըստ պայմանագրի՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը կարող են ունենալ մինչև 220 տանկ, 220 զրահամեքենա, 285 հրետանային համակարգ, 100 մարտական ինքնաթիռ, 50 հարվածային ուղղաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *