ՀՀ վարչապետի՝ մայիսի 4-ին հրապարակված որոշմամբ Էնրիկո Ապրիամովը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնում։
Ավելի վաղ՝ երեկ՝ մայիսի 3-ին, ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ ԶՈւ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը ազատվել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից:
Գեներալ-լեյտենանտ Ապրիամովի կենսագրությունը՝ ըստ ՀՀ ՊՆ կայքի տրամադրած տվյալների.
Ծնվել է 1954թ. մարտի 14-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում: 1971-1975թթ. – Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարան
2000թ. – ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները.
Ծառայություն
- 1971-1992 թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում,
- 1992թ.–ից ՀՀ զինված ուժերում զբաղեցրել է գնդի, ուղղության, բանակային կորպուսի հրամանատարի պաշտոններ,
- 1997թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում,
- 2007թ. – ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում
Աշխատանքային գործունեություն
2000թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ապա` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:
2017թ. – ազատվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից:
2017թ. – ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի որոշմամբ Էնրիկո Ապրիամովին նշանակել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: