Մայիսի 3-ին Թուրքիայի առափնյա անվտանության ուժերը Էգեյան ծովի ջրային և օդային տարածքում ավարտել են Anadolu Yıldızı-2017 («Անատոլիայի աստղ-2017») որոնողափրկարական զորավարժության ծովային փուլը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Համաձայն զորավարժության սցենարի՝ Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերը փրկել են Էգեյան ծովում այրվող կամ խորտակվող առևտրական նավերը: Սակիզ և Միդիլլի կղզիների միջև անցկացվող վարժանքների ժամանակ առափնյա անվտանգության ուժերը փրկել են այրվող նավերից մեկի անձնակազմին:
Բացի ջրային փուլից, անցկացվելու նաև ցամաքային փուլը՝ Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Մենեմեն գավառի Դումանլը լեռան շրջանում։
Հիշեցնենք, որ Anadolu Yıldızı-2017 զորավարժությունը սկսել է մայիսի 2-ին և շարունակվելու է մինչև մայիսի 4-ը: Բացի առափնյա անվտանգության ուժերից զորավարժությանը մասնակցում են նաև ժանդարմերիայի ստորաբաժանումները, Թուրքիայի ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի տարբեր տեսակ նավեր, ուղղաթիռներ և ինքնաթիռներ: