ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղը վարժանքներ է անցկացրել

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի նավախմբերի մշտական տեղակայման բազաներում՝ Աստրախանում և Մախաչկալայում, շուրջ 400 զինծառայողի, 20-ից ավելի նավերի, կատերների ներգրավվածությամբ անցկացվել են հակաստորջրյա-դիվերսիոն պաշտպանության վարժանքներ։

Այս մասին մայիսի 3-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացրել Աստրախանում և Մախաչկալայում:

ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացրել Աստրախանում և Մախաչկալայում (արխիվ)

Սցենարի համաձայն՝ նավատորմիղի օպերատիվ կենտրոնը տեղեկություն է ստացել, որ ստորջրյա դիվերսիոն խմբերը նավախմբերի տեղակայման բազաներում նախատեսում են ահաբեկչակական գործողութուն իրականացնել։

Նավերում տագնապ է հայտարարվել, ինչից հետո անձնակազմերը նավերը նախապատրաստել են մարտի և հարձակման:

Պարեկանավերն ու կատերները, օգտագործելով հիդրոձայնային կայանները, հետևել են ստորջրյա միջավայրում իրավիճակին, իրականացրել են նավերի տեղակայման բազաներում ստորջրյա դիվերսանտների հայտնաբերման աշխատանքներ: Դրանից հետո, պայմանական հակառակորդի դիվերսանտներին ոչնչացնելու համար, իրականացվել են նռնականետման վարժանքներ:

Վարժանքների ավարտին ջրասուզակների խմբերը նավերի, կատերների իրանի ստորջրյա մասում իրականացրել են պայթուցիկ նյութերի հայտնաբերման աշխատանքներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *