Թուրքիան կարող է «պատահաբար» հարվածել Սիրիայում ԱՄՆ ուժերին. Թուրքիայի նախագահի խորհրդական

Մայիսի 3-ին Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իլնուր Չևիքը հայտարարել է, որ թուրքական զինուժը կարող է մտնել Սիրիայւի քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ, անկախ այն բանից, որ այնտեղ տեղակայված են ԱՄՆ բանակի ստորաբաժանումներ: ԹՀ ղեկավարի խորհրդականը նաև սպառնացել է ամերիկյան կողմին:  Այս մասին հայտնում է թուրքական «Էն սոն հաբեր» լրատվակայքը:

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Թուրքական CRI FM ռադիոընկերության եթերում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «շատ լավ, ԱՄՆ-ին ի՞նչ եք ասում, պարո՛ն: PKK-ի ահաբեկիչների համար վահան են դարձել: Պաշտոնապես ասում են մեզ վրա մի՛ հարձակվեք, ու վահան են դարձել»՝ նշել է.

«… Եթե այդ PKK-ի ահաբեկիչները շարունակեն Թուրքիայի ներսում գործողություններ իրականացնել, գիտենք, որ Սիրիայի հյուսիսից են մտնում: Այդ շրջանից են մեր երկիր մտնում: ԻՊ-ին ի՞նչ եղավ: Մի գիշեր հանկարծակի գնացինք այնտեղ և հայտնվեցինք Ալ-Բաբում:

Նույն բանը կարող է լինել նաև Հյուսիսային Սիրիայի դեպքում: Եթե մերոնք ավելի շատ առաջ գնան, ամերկացիների զրահամեքենաները այնտեղ են … Մեկ էլ տեսար ու պատահաբար մի քանի հրթիռ նրանց էլ կպավ»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում կտրուկ հայտարարություներով հանդես է գալիս նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս եվս օրեր առաջ խոսել էր «մի գիշեր հանկարծակի Սիրիա և Իրաք մտնելու» մասին: Այս արտահայտությունը ինքնին ևս հետաքրքրիր է, քանի որ ավանդաբար համարվում է թուրք ազգայնականների հիմնական կոչերից մեկը:

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Թուրքական կողմը բազմիցս նշում է, որ իրենք ցանկանում են հարձակվել Սիրիայում քրդական փաստացի ինքնավար շրջանների վրա: Սակայն ԱՄՆ ղեկավարությունը քանիցս շեշտել է, որ իրենք դաշնակցում են տեղի քրդական ուժերի հետ և թույլ չեն տա որևէ ռազմական գործողության ծավալում: Մյուս կողմից քրդերի հետ որոշակի դաշնակցային հարաբերություններ հաստատել է նաև Ռուսաստանը, ով ևս դեմ է նամանատիպ գործողություններին:

Ներկայում թուրքական զինուժը տեղակայված է Սիրիայի հյուսիսկենտրոնական՝ Եփրատից արևմուտք, Հալեպից հյուսիս և Աֆրինից արևելք ընկած տարածքում: երկու կողմից ձգվում են քրդական երկու փաստացի ինքնավար կանտոնները՝ շրջանները:

Թուրքիայի նախագահը այսօր հանդիպելու է ՌԴ նախագահին, իսկ այս ամսվա ընթացքում՝ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Հնրավոր է, որ նման հայտարարությունները հանդիպումից առաջ արվող «ուղերձներ են»: Նախատեսվում է, որ այս հարցը ևս կլինի Պուտինի և Թրամփի հետ Էրդողանի հանդիպումների օրակարգում:

Սիրիայի հյուսիային հատվածը՝ 24.04.2017 թ․ դրությամբ։ Կարմիրը Սիրրիայի ԶՈւ վերահսկած շրջանն է, դեղինը՝ քրդեր, կանաչը՝ Թուրքիա և հովանավորյալ զինյալներ։ Մոխրագույնով ԻՊ տարածքներն են։

Սիրիայի հյուսիային հատվածը՝ 24.04.2017 թ․ դրությամբ։ Կարմիրը Սիրրիայի ԶՈւ վերահսկած շրջանն է, դեղինը՝ քրդեր, կանաչը՝ Թուրքիա և հովանավորյալ զինյալներ։ Մոխրագույնով ԻՊ տարածքներն են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *